
Ստելլա Մակ-Քարտնին ստեղծել է կրծկալ՝ հեռացված կրծքով կանանց համար

Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակ-Քարտնին ստեղծել է կրծկալ՝ նախատեսված մաստէկտոմիայի (կրծքագեղձի հեռացման) ենթարկված կանանց համար, գրում է US Magazine-ը:
Կրծկալը պատրաստված է վարդագույն, փափուկ բամբակից: Այն նախատեսված է կրկնակի մաստէկտոմիայի ենթարկված կանանց համար:
Դիզայների խոսքով՝ ներքնազգետը պետք է նվազեցնի հիվանդությունից հետո վերականգնողական փուլ անցնող կանանց անհարմարության զգացումը:
Դիզայները նշել է, որ ինքը ցանկանում էր ստեղծել այնպիսի ներքնազգեստ, որը կհաներ տաբուն հեռացված կրծքագեղձի թեմայի վրայից, որպեսզի կանայք դրանից չամաչեն:
Louise Listening կրծկալը կարժենա 125 դոլար:
Դրա վաճառքից գոյացած ողջ գումարը կուղղվի Կրծքի քաղցկեղի լոնդոնյան նորաբաց կենտրոնին:
Հիշեցնենք, որ Ստելլա Մակ-Քարտնին 1988 թվականին կորցրեց մորը կրծքի քաղցկեղի պատճառով: