Զինյալները գրոհել են Սիրիայում տեղակայված ռուսական բազան

Սիրիացի ապստամբների ջոկատները, որոնց աջակցություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիան, գրոհել են այն ռազմաբազան, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները:
Այս մասին հայտնել է Սիրիայի հակակառավարական ուժերի հրամանատարներից Իսլամ Ալոշան, հայտնում է The Times-ը:

«Մենք գնդակոծել ենք օդանավակայանը մի քանի անգամ «Գրադ» հրթիռային համակարգերից: Հարվածել ենք ուղիղ թիրախին»,- պատմել է նա:

Նշվում է, որ ռուսական զինվորական կոնտինգենտը տեղակայված է Լաթաքիայում ու Տարտուս նավահանգստում, սակայն ապստամբների հետախուզությունը ևս մեկ բազա է հայտնաբերել Սաֆիտա քաղաքում, որտեղ գտնվում է 250 ռուս զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930