Բաժիններ՝

Սիրիայի հարցով ցանկացած պլան պետք է նախատեսի Ասադի մասնակցությունը. Իրանի ԱԳՆ

Սիրիայի վերաբերյալ ցանկացած խաղաղ պլան պետք է նախատեսի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

«Մենք ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովիչի հետ անցկացրել ենք Սիրիայի հարցով կարծիքների փոխանակություն: Ինչպես գիտեք, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Ասադի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել կարգավորման նոր քաղաքական գաղափարներ: Ասադից նաև ստացվել են կարգավորման շատ գրավիչ առաջարկներ: Երեկ Մոսկվայում մենք շատ ուշադիր քննարկել ենք այդ գաղափարները»,- ասել է նա:

«Ցանկացած նախաձեռնությունում քաղաքական պայքարն ու ահաբեկչության դեմ պայքարը պետք է վարվեն զուգահեռ: Բաշար Ասադը ցանկացած նախաձեռնությունում լինելու է ճգնաժամի կարգավորման մաս»,- հավելել է նա:

Աբդոլահիանը նաև նշել է, որ Թեհրանը Եմեն չի ուղարկել զինվորական խորհրդատուներ ու սպառազինություն:  «Ահաբեկչության դեմ պայքարում մենք օգնում ենք այն երկրներին, որոնք գտնվում են ահաբեկչական սպառնալիքի եզրին»,- ասել է նա:
«Եմենում Իրանի ոչ մի զինվորական խորհրդատու չկա: Մենք չենք մատակարարել ու չենք մատակարարում այնտեղ ոչ մի սպառազինություն»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ Թեհրանը միջազգային իրավունքի շրջանակում Սիրիային ու Իրաքին օգնություն է տրամադրում ահաբեկչության դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս