
Իսրայելն ու Ռուսաստանը պայմանավորվել են համակարգել Սիրիայում գործողությունները

Իսրայելն ու Ռուսաստանը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ Սիրիայում գործողությունները կոորդինացնելու համար, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Նախօերին Մոսկվայում առաջին անգամ տեղի է ունեցել Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Գադի Այզենկոտի հանդիպումն իր ռուս գործընկերոջ՝ Վալերի Գերասիմովի հետ:
The Jerusalem Post-ի տվյալով՝ «կողմերը դրանից հետո պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ երկու երկրների շտաբների պետերի տեղակալների գլխավորությամբ»:
«Առաջին հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց, դրա անցկացման վայրի մասին որոշումը կկայացվի մոտ օրերս»,- գրում է պարբերականը: