Բաժիններ՝

Իրանն ու ՌԴ-ն մտադիր են ամեն ինչ անել Սիրիան ճգնաժամից դուրս բերելու համար. Իրանի ԱԳՆ

Իրանն ու ՌԴ-ն մտադիր են օգտագործել իրենց ողջ պոտենցյալը, որպեսզի կարգավորեն սիրիական ճգնաժամը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը: Այս մասին հայտնում է RT-ն:

«Թեհրանն ու Մոսկվան մտադիր են օգտագործել իրենց ողջ հնարավորություններն ու պոտենցյալը, որպեսզի Սիրիան դուրս գա այդ ճգնաժամից»,- ասել է նա մամլո ասուլիսին:
Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ երկուշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի ԱԳՆ առաջարկները, որոնք փոխանցվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930