Բաժիններ՝

Ռուսաստանը 2000 զինծառայող կուղարկի Լաթաքիայում գտնվող իր ավիաբազա. FT

Ինչպես գրում է Financial Times-ը, Ռուսաստանը 2000 զինծառայող կուղարկի Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող իր ավիաբազա, գրում է Financial Times-ը:

Պարբերականի աղբյուրի տվյալով՝ ռազմական առաքելության առաջին փուլի շրջանակում Ռուսաստանը Սիրիա կուղարկի կործանիչներ, ինժեներների ու զինվորականների՝ օբյեկտի պահպանության ու սպասարկման համար:

Աղբյուրները չեն կարողացել հաստատել Մոսկվայի կողմից ուղարկվող «երկիր-հող»հրթիռների ուղարկման փաստը՝ նշելով, որ նման հրթիռները հարկավոր են ցանկացած ժամանակակից ավիաբազայի պաշտպանության համար:

Արևմտյան որոշ զինվորական պաշտոնյաներ համեմատել էին Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը Աֆղանստանում Արևմուտքի զինվորականների թվի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ զինվորական կառույցներում աղբյուրը հայտարարել է, որ Լաթիաքիայի մոտակայքում գտնվող օդանավակայանում տեղակայված է ռուսական «28 կործանիչ ու ռմբակոծիչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930