
Անդրե Շուբերտը՝ «Բորուսիա» Մ-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

«Բորուսիա» Մ-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերն է ստանձնել պահեստային թիմի մարզիչ Անդրե Շուբերտը: Թիմի պաշտոնական կայքը հայտնում է, որ Շուբերտը կաշխատի հիմնական թիմի հետ, քանի դեռ ղեկավարությունը նոր մարզիչ չի գտել:
Հիշեցնենք, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ թիմը ձախողել է մրցաշարի մեկնարկը:
Մյունհենբլադբախցիները պարտվել են Բունդեսլիգայի առաջին 5 տուրերում, պարտվել են ու ձախողվել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սևիլիայի» հետ խաղում:
Սիրարփի Աղաբաբյան