Ադրբեջանը՝ թիրախ ԵԱՀԿ HDIM նիստում
Ադրբեջանը դարձել է ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով (HDIM – Human Dimension Implementation Meeting) նիստի հիմնական թեման, որը մեկնարկել է երեկ Վարշավայում սեպտեմբերի 21-ին:
Ադրբեջանը՝ որպես խոսքի ազատությունն ու քաղաքացիական հիմնարար իրավունքները խախտող երկրի օրինակ, ավելի հաճախ է հիշատակվել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների կողմից:
Ադրբեջանը եղել է միակ երկիրը, որի դեմ քաղաքացիական ակտիվիստների միջազգային խումբը բողոքի ակցիա է անցկացրել նիստերի սրահում՝ բողոքի լուռ ակցիա անցկացնելով քաղբանտարկյալների պատկերող մարզաշապիկներով, հայտնում է contact.az-ը:
Նիստում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը ու կառավարամետ մի քանի ՀԿ-ների ղեկավարներ քննադատությունը համարել են «կանխակալ»՝ հղում կատարելով ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում մարդու իրավունքների խախտումներին:
«Մարդկային չափումը» հասկացություն է, որը ներառում է ԵԱՀԿ անդամ-երկրների պարտականություններ մարդու իրավունքների ու դեմոկրատիայի ոլորտում:
«Անդամ-երկրները իրենց վրա ինքնակամ պարտականություն են վերցրել, սակայն դրա փոքր մասն անգամ չի կատարվում»,- հայտարարել է ԵԱՀԿ խոսքի ազատության հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Նիստը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը: