Amnesty International-ը ԵՄ-ին կոչ է անում սահմանները չփակել փախստականների առաջ
Amnesty International միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ԵՄ երկրներին սահմանները փակելու ու այնտեղ ոստիկանական ուժեր ուղարկելու փոխարեն փախստականներին տրամադրել պաշտպանություն ու սահմանների անվտանգ հատման իրավունք: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Սահմանները փակելու ու հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ ուղարկելու փոխարեն, ԵՄ սահմանային երկրները պետք է անվտանգ դարձնեն անցումն այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն միջազգային պաշտպանության»,- հայտարարել է Amnesty International-ը ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին, որտեղ քննարկվելու է ինչպես փախստականներին ընդունելու քվոտաների հարցը, ինչպես նաև այդ հարցով ԵՄ արտակարգ գագաթաժողով հրավիրելու հարցը:
Դրա հետ միասին, Amnesty International-ը ընդգծել է, որ «ձախողումը գագաթաժողովին անհնար է»: «ԵՄ-ի երկրները պետք է համաձայնության գան այդ խնդրի կազմակերպված ու մարդասիրական պատասխանի շուրջ: Բանակցությունների սեղանին արդեն կա որոշումների մի շարք, չի բավականացնում միայն քաղաքական կամքը»,- ընդգծում են կազմակերպությունում:
Հիշեցնենք, որ ԵՄ ներքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 22-ին, գագաթաժողովը կհրավիրվի սեպտեմբերի 23-ին:
ԵՄ երկրները արդեն երկար ժամանակ չեն կարողանում պայմանավորվածության գալ փախստականների ընդունման քվոտաների շուրջ: