Կենցաղային քիմիայի փոխարեն եթերային յուղերի օգտագործման 12 միջոց
Եթերային յուղերը հաճախ օգտագործում են տարբեր հիվանդությունների հաղթահարման համար: Դրանք կարելի է օգտագործել նաև կենցաղում` վտանգավոր քիմիական նյութերի փոխարեն:
AdMe.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես կարելի է եթերային յուղերն օգտագործել տան մաքրության ժամանակ:
1. Փոշեկուլի համար
Փոշեկուլից փոշու հոտը վերացնելու համար անհրաժեշտ է մի քանի կաթիլ իլանգ-իլանգի յուղ կաթեցնել մի փոքր բամբակի վրա և ներս քաշել այն փոշեկուլով:
2. Սառնարանի համար
Սառնարանում դրված շորի մի փոքր կտորը` ցողված նարդոսի և մանդարինի մի քանի կաթիլով շատ լավ անցկացնում է տհաճ հոտերը: Ժամանակ առ ժամանակ պետք է թարմացնել:
3. Աղբի դույլի համար
Մեկական կաթիլ նարնջի և թեյածառի յուղ կաթեցրեք բամբակի վրա և դրեք նախօրոք լվացած աղբի դույլի մեջ:
4. Միկրոալիքային վառարանի համար
Անհրաժեշտ է մեկ բաժակ ջրի մեջ 4-5 կաթիլ կիտրոնի յուղ կաթեցնել և 3-4 րոպե տեղավորել վառարանում` ամենաբարձր ջերմաստիճանի պայմաններում:
5. Զուգարանի համար
Զուգարանում տեղադրեք 2 փոքր արոմաքար` վրան կաթեցնելով սանդալի կամ որևէ փշատերև բույսի յուղ: Եթե դա կատարեք ամեն շաբաթ, ապա զուգարանում միշտ թարմ օդ կլինի:
6. Սպիտակեղենի համար
Տարայի մեջ խառնեք կես լիտր ջուր, 1 բաժակ 9 տոկոսանոց քացախի և 250 գրամ կերակրի սոդայի հետ: Պատրաստված խառնուրդի մեջ ավելացրեք հինգական կաթիլ խորդենու և նարդոսի յուղ, այնուհետև լավ խառնեք: Պատրաստված նյութը լցրեք պլաստիկե շշի մեջ և բերանը պինդ փակեք:
7. Կոշիկների համար
2-3 գդալ սոդան խառնեք երկուական կաթիլ թեյածառի, անանուխի, հազրեվարդի (розмарин) և նարդոսի յուղի հետ: Խառնուրդը քսեք
գուլպաներին և դրեք կոշիկների մեջ ամբողջ գիշեր: Այդ հաճելի և նուրբ հոտը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում:
8. Կահույքի և նստվածքը վերացնելու համար
1 լիտր քացախի մեջ ավելացրեք 10-12-ական կաթիլ եղեսպակի (шалфей), թեյածառի և կիտրոնի յուղ: Լավ խառնեք: Այս միջոցը մաքրելու շատ լավ հատկություն ունի: Այս հեղուկը կարելի է նաև լցնել թեյնիկի մեջ և մի քանի րոպե եռացնել` նստվածքը վերացնելու համար:
9. Սենյակի օդը թարմացնելու միջոց
Ջրով լցված փոշեցրիվով շշի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ որևէ տեսակի յուղ և ցողեք սենյակը:
10. Պատուհանների համար
Փոշեցրիվով շշի մեջ լցրեք 1 բաժակ 9 տոկոսանոց քացախ և 1 բաժակ ջուր: Դրանից հետո ավելացրեք 11-13 կաթիլ կիտրոնի յուղ և լավ թափահարեք: Ցողեք դրանով ապակիները և մաքրեք չոր շորով:
11. Բծերի հեռացում
Միվենու (эвкалипт) յուղը շատ լավ հեռացնում է զգեստի վրայի յուղային բժերը:
12. Պայքար ցեցի դեմ
Խառնեք մեկական թեյի գդալ հազրեվարդի, կիտրոնի, նարդոսի և մեխակի յուղերը և ստացված խառնուրդով շփեք դատարկ պահարանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը