
Femen-ի ակտիվիստներին ծեծել են իսլամական համաժողովի ժամանակ

Ֆրանսիայի Պոնտազուե քաղաքում Femen-ի ակտիվիստներին ծեծել են իսլամում կնոջ դերին նվիրված համաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Ակտիվիստներն այդկերպ դատապարտելն են «կնատյացությունը», որը նրանց կարծիքով, տիրում է մուսուլմանների շրջանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիսամերկ 2 աղջիկ ներխուժել էին բեմ համաժողովի մասնակիցներից մեկի ելույթի ժամանակ ու սկսել էին արաբերենով ու ֆրանսերենով բղավել «Ոչ ոք չի կարող ինձ տիրանալ», «Ես ինքս ինձ մարգարե եմ» և այլ կարգախոսներ:
Աղջիկներին անմիջապես հեռացրել էին բեմից, սակայն համաժողովի որոշ մասնակիցներ ֆիզիկական բռնություն են գործադրել աղջիկների նկատմամբ: