Բաժիններ՝

Հրաշալի դիմակներ՝ փայլուն մաշկ ունենալու համար

Ինչպես հայտնի է՝ բանջարեղենը ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար: Բանջարեղենից կարելի է հրաշալի խնամքի միջոցներ պատրաստել: Եթե դեմքի մաշկի խնդիրներ ունեք, փորձեք այս բնական դիմակներն ու խնամքի միջոցները:

Լոլիկից պատրաստված դեմքի դիմակ

Լոլիկի խյուս պատրաստեք, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, կես թեյի գդալ կավի փոշի և խառնեք, մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված դիմակը քսեք դեմքին և թողեք չորանա: Վերջում լվացեք սառը ջրով՝ գեղեցիկ մաշկ ստանալու համար:

Գազարի դիմակ

Գազարը հարուստ է վիտամին A-ով և լավ է զգայուն մաշկի համար: Այս բանջարեղենն օգնում է ազատվել ակնեից, սև կետերից, ինչպես նաև փոխում է մաշկի պիգմենտացիան:

Գազարի հյութ պատրաստեք, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, մեղր և կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին և 2 րոպե մերսեք: Այնուհետև թողեք այդպես մնա 15 րոպե և լվացեք սառը ջրով:

Կարտոֆիլի դիմակ

Այս դիմակը հրաշալի է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն չոր մաշկի հետ: Կարտոֆիլը կտրատեք և այդ կտորներով մերսեք դեմքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս