Ինստագրամի հայ արքա Դեն Բիլզերյան. առանձնատան տանիքից ցած է նետել 18-ամյա պոռնոդերասանուհուն
Ինստագրամի ինքնահռչակ արքա, միլիոնատեր և պոկերիստ Դեն Բիլզերյանը ուղղակի խելահեղ արարքներ է կատարում, որովհետև կարող է:
Բիլզերյանը հայտնի է զբոսանավերի վրա կիսամերկ գեղեցկուհիների հետ կազմակերպած ճոխ խնջույքներով, որոնք պայթեցնում են ինստագրամը: Բայց նույնիսկ այս ֆոնի վրա այս տղայի մասին որոշ փաստեր հնչում են որպես խելահեղություն:
1. Բիլզերյանն իր առանձնատան տանիքից լողավազանի մեջ է գցել բոլորովին մերկ 18-ամյա պոռնոդերասանուհի Ջենիս Գրիֆիթին: 
2. Անվանել է իրեն «պոկերի Բիլ Գեյթս»:
Դա այդքան էլ չափազանցություն չէ, քանի որ Բիլզերյանը իր կարողության 50 մլն դոլարը աշխատել է պոկերով:
3. Ուսումնարանում ձերբակալվել է այն բանի համար, որ նրա մեքենայի բեռնախցիկում գնդացիր են գտել: 
4. Դուրս է մնացել ԱՄՆ ռազմածովային ուժերից` կուրսերն ավարտելուց ընդամենը 2 օր առաջ: 
5. 2 ամսվա ընթացքում տանուլ է տվել 5.6 մլն դոլար: 
6. Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանում ձերբակալվել է այն բանի համար, որ իր մոտ ունեցել է ռումբի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներ: 
7. Իր կատվին դարձրել է ինստագրամի աստղ: 
8. Տարել է 3 ինֆարկտ, որից 2-ը 25 տարեկան հասակում: 
9. Պնդում է, որ 12 օրվա ընթացքում սեքսով է զբաղվել 16 կանանց հետ: 
10. Իր տանը աշխատանքով է ապահովել 3 շեֆ խոհարարների: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

