![](/banners/BeFunky-design.jpg)
Փախստականները ԵՄ-ում են հայտնվում համացանցի, GPS-ի ու սոցցանցերի օգնությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/gnder.jpg)
Սիրիայից ու Իրաքից ժամանած փախստականներն ակտիվորեն օգտվում են համացանցից, GPS-ից ու սոցցանցերից, որպեսզի որքան հնարավոր է՝ արագ կարողանան հայտնվել ԵՄ երկրներում, հայտնում էAl Arabiya հեռուստաալիքը:
Ներգաղթյալները սոցցանցերից օգտվում են երթուղու, կանգառների, խանութների ու որպես փախստական գրանցվելու կարգի վերաբերյալ, մաքսանենգների հետ կապ հաստատելու ու տեղեկություններ ստանալու ու օպերատիվ տեղեկատվություն հայթայթելու համար:
Բջջային կապն ու GPS-ն օգնում են Թուրքիայից Էգեյան ծովով Հունաստան տանող երթուղին գտնելու, արաբական համայնքի կամավորների օգնությունը ստանալու համար, ովքեր կապվում էին առափնյա պահպանության հետ՝ վտանգավոր իրավիճակների դեպքում: