Գարիկ Մարտիրոսյանը սեր է խոստովանել երիտասարդ երգչուհուն
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն այցելել է Իգոր Մատվիենկոյի նոր նախագծի շնորհանդեսին:
Մատվիենկոյի М.А.М.А ստուդիայում տեղի է ունեցել «Իմ Միշել» խմբի մինի համերգը, որտեղ համույթը ներկայացրել է իր «Дура» ալբոմը: Ստուդիա էին եկել խմբի ամենամտերիմ ընկերները, որոնց թվում էին Գարիկ Մարտիրոսյանը, Անտոն Բելյաևը, Իրինա Տոնևան, «Իվանուշկի International»-ը, Ելենա Կուլեցկայան, Նատալյա Ռուդովան, հայտնում է 7days.ru-ն:
Հայտնի արտիստները եկել էին՝ շնորհավորելու իրենց երիտասարդ գործընկերուհուն նոր ալբոմի լույս տեսնելու առիթով ու նրան հաջողություններ մաղթելու:
Երեկոյի պատվավոր հյուրերից մեկը դարձել է Գարիկ Մարտիրոսյանը: Շոումենն իրեն համարում է «Իմ Միշել» խմբի երկրպագուն:
Հաղորդավորը ծանոթացել է երաժիշտների հետ, երբ նրանք դեռ ոչ ոքի հայտնի չէին ու իրենց ստեղծագործությունը ներկայացնում էին երաժշտական «Գլխավոր բեմ» շոուում:
Արդեն այդ ժամանակ Գարիկ Մարտիրոսյանը երկրպագում էր այդ համույթին ու նրան ցանկանում հաղթանակ:
«Ինձ շատ է դուր գալիս «Իմ Միշել» խմբի ստեղծագործությունը, ես ինձ իրենց գլխավոր երկրպագուն եմ համարում»,- պատմել է Մարտիրոսյանը: