Բաժիններ՝

20 թեթև ֆիլմ՝ հանգստանալու և խնդիրները մոռանալու համար

Ժամանակ առ ժամանակ բոլորիս կյանքում էլ լինում են լարված պահեր, երբ անհրաժեշտ է լինում ուղղակի հանգստանալ, հանգստացնել նյարդերը և մոռանալ խնդիրների մասին:
Առաջարկում ենք ձեզ 20 թեթև ֆիլմ հենց նման իրավիճակների համար:

1. It’s Complicated (Հասարակ դժվարություններ)
Շատ բարի, անկեղծ ընտանեկան ֆիլմ է: Ջեյնն ունի ծաղկուն բիզնես, նոր հարաբերություններ և վերջերս է բաժանվել ամուսնուց: Նրան թվում է, թե իր կյանքը շատ կանխատեսելի է, մինչ այն պահը, երբ իր նախկին ամուսին Ջեյքը որոշում է վերադարձնել նրան:

1

2.  (Մենք Միլերներն ենք)
Այս ֆիլմն իսկական կոմեդիա է: Այն համարում են շատ ծիծաղելի և սուր կատակների շտեմարան: Դեյվիդը ցանկանում է օգնել պատանիներին, սակայն այդ ընթացքում նրանից խլում են ամեն ինչ: Այս իրավիճակում նրա միակ ելքը կեղծ ընտանիք կազմելն ու թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվելն է:

2

3. 1+1
Այս ֆիլմի ռեժիսորներին և դերասաններին հաջողվել է ստանալ թեթև, անկեղծ, կենսախինդ ֆիլմ: Այստեղ առկա է հակադրությունների շղթա, որոնք համեմում են ֆիլմը: Տարբեր մշակույթների բախումը ստեղծում է նրբանկատ հումոր:

3

4. The Holiday (Արձակուրդ)
Հուսահատության մեջ գնվող երկու կին ծանոթանում են համացանցով և որոշում են փոխել իրենց կյանքը՝ ապրելով միմյանց բնակարաններում: Տեղափոխությունից հետո նրանց կյանքը գլխիվայր շրջվում է:

4

5. О чем говорят мужчины (Ինչի մասին են խոսում տղամարդիկ)

Ինչի՞ մասին են խոսում տղամարդիկ: Իհա՛րկե կանանց, ֆուտբոլի, մեքենաների… հիմնական թեման, միևնույն է, կանայք են: Իսկ երբ նրանք 2 օր պետք է անցկացնեն ճանապարհին, ապա համոզված կարող ենք ասել, որ նրանք քիչ բան չէ, որ կհասցնեն քննարկել:

phpNmLw3A-669x300-fcdb-669x296-7b4a

6. Love Actually (Իրական սեր)
Սերը կարող է փոխել ամեն ինչ և կարող է միացնել անգամ հայտնի քաղաքական գործչին, ով սիրահարվում է ամեն օր, և երիտասարդ գրողին, ով մեկնում է Ֆրանսիա, որպեսզի մոռանա սիրային հիշողությունները: Ֆիլմն իսկական սիրո մասին է: Բացի այդ, սա ֆիլմ-աստղաբույլ է:

max1249140898-front-cover

7. Yes Man (Միշտ ասա՝ այո)
Միջին մակարդակի մենեջերը դեպրեսիայի մեջ է: Աշխատանքային և անձնական փակուղիներ, որ հաղթահարել է պետք: Ջիմ Քերիի մարմնավորած կերպարը որոշում է այսուհետ միշտ ասել՝ այո՝ համաձայնելով ցանկացած առաջարկի: Այս որոշումը նրանց կանգնեցնում է լուրջ փոփոխությունների առաջ: Սա իրավիճակ է, որում պետք է լինենք բոլորս:

Yes-Man

8. Мамма Мia!
ABBA խմբի երգերի վրա հիմնված այս մյուզիքլն անտարբեր չի թողնի անգամ նրանց, ովքեր չեն սիրում մյուզիքլի ժանրը: Բացի այդ, ֆիլմում կան պարզապես հրաշալի տեսարաններ, իսկ փայլուն դերասանական խաղը դառնում է ֆիլմի ամենահամեղ համեմունքներից:

download

9. Стиляги (Ոճայինները)
Ֆիլմը նկարահանված է 1950-ական թվականների ոճով և պատմում է երիտասարդների մասին, ովքեր լսում են ուրիշ երաժշտություն, հագնվում են այլ կերպ: Նրանք պատմում են, թե ինչպիսի խնդիրների են բախվում հասարակությունում:

kinopoisk.ru

10. What Happens in Vegas (Ի՞նչ է պատահել Վեգասում)
Լաս Վեգասում անցկացրած խելացնոր գիշերից հետո երիտասարդներն արթնանում են մեկ անկողնում: Պարզվում է, որ նրանք գիշերն ամուսնացել են և շահել են հսկայական գումար: Զույգի յուրաքանչյուր կողմ մտածում է՝ ինչպես ազատվել կողակցից և իրեն պահել ողջ եկամուտը:

what_happens_bts02

11. Friends with Benefits (Ընկերական սեքս)
Այս ֆիլմն ամենից ուրախ և թեթև ֆիլմերից է: Երիտասարդ գործակալը հոգնել է հարաբերություննից և ուզում է ապրել ազատ կյանքով: Նա հանդիպում է հայտնի ամսագրի խմբագրին, ում մոտ նույն իրավիճակն է: Նրանք որոշում են լինել լավ ընկերներ, բայց միևնույն ժամանակ՝ ունենալ ինտիմ կյանք: Սակայն կյանքը նրանց համար այլ բան էր նախատեսել:

Friends-with-Benefits-poster-1000x500

12. Crazy, Stupid, Love (Խենթ, հիմար սեր)

Այս ֆիլմի ընթացքում կարելի է և լավ ծիծաղել, և անհանգստանալ գլխավոր հերոսների համար: Ամուսնալուծությունից հետո նոր կյանք սկսելիս շատերն են քեզ կյանքի ճանապարհ ցույց տալիս, բայց ֆիլմն ապացուցում է, որ պետք է լսել սրտի ձայնին:

images

13. Дикари (Վայրենիները)

Այս ֆիլմը մարդկանց մասին է, ովքեր մոռանում են քաղաքային կյանքը, վերցնում են վրանն ու քնապարկերը և գնում հանգստի: Այս ֆիլմում չկա աշխատանք, գումար, հոգսեր, այլ կա ամառ, օգոստոս, արև:

maxresdefault

14. He’s Just Not That into You (Խոստանալ չի նշանակում՝ ամուսնանալ)

Տղամարդկանց և կանանց անվերջ պայքարը՝ ամուսնանա՞լ, թե՞ ոչ: Ֆիլմը պատմում է հենց այս բարդ հարաբերությունների մասին, բայց ծիծաղի և սարկազմի միջոցով:

hjntiypost1_Large

15. Любовь с акцентом (Սերը՝ ակցենտով)
Այս ֆիլմն իրական և անսահման սիրո մասին է: Հարաբերություններ, կիրք, ազատություն, սեր առանց սահմանների:

ljubovsakcentom_155881
16. New in Town (Նորը՝ թաղամասում)
Ֆիլմի գլխավոր հերոսուհին սիրում է շքեղ կյանք, մեքենաներ, բայց մի օր որոշում է լքել հարազատ տաք Մայամին և մեկնել ավելի ցուրտ քաղաք: Նրա արկածների մասին էլ պատմում է ֆիլմը:

download (1)
17. Good Luck Chuck (Հաջողություն, Չակ)
Երիտասարդ ատամնաբույժը նկատում է հետաքրքիր մի երևույթ. Յուրաքանչյուր աղջիկ, ով հարաբերություններ է ունենում իր հետ, գտնում է իր կյանքի իդեալական կեսին: Այս ամենը նրան դուր է գալիս մինչ այն պահը, երբ նա հանդիպում է մի աղջկա և սիրահարվում է:

wallpaper-1-1280104

18. Knight and Day (Օրվա ասպետը)
Գեղեցկուհին օդանավակայանում հանդիպում է հատուկ գործակալին և որոշում է ամենուր լինել նրա հետ: Շատ դինամիկ, հետաքրքիր և սիրային ֆիլմ է, որը դիտվում է մեկ շնչով:
download (2)

19. Eat Pray Love (Կեր, աղոթիր, սիրիր)
Ֆիլմի գլխավոր հերոսուհին հասկանում է, որ չի ապրում այն կյանքով, որի մասին երազել է: Ցավալի բաժանումից հետո նա սկսում է ճանապարհորդել և բացահայտել նոր աշխարհներ: Ֆիլմը հանդարտ ընթացք ունի և խորհուրդ է տրվում դիտել համբերատար մարդկանց:

download (3)
20. Barfuss (Բոբիկ՝ կամրջի վրայով)
Այս ֆիլմում գլխավորը տրամադրությունն է: Գլխավոր հերոսը փրկում է մի աղջկա ինքնասպանությունից, իսկ աղջիկն էլ թաքուն հետևում է նրան և մի օր հայտնվում նրա դռան դիմաց՝ բոբիկ:

51290035

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս