
Պերեսը հայտնել է, թե ինչ գումարի դիմաց կվաճառի Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ առաջիկա տարիներին ակումբը չի պատրաստվում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին։
Ըստ Պերեսի, եթե ՊՍԺ-ն ցանկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա ամեն ինչ շատ պարզ է, նրանք ստիպված կլինեն վճարել 1 միլիարդ եվրո։ Նա նաև նշել է, որ Ռոնալդուն միանշանակ կմնա մինչ պայմանագրի ավարտը, որի ժամկետը լրանում է 3 տարուց:
Հիշեցնենք, որ ամռանը ՊՍԺ-ն 150 մլն եվրոյի դիմաց ցանկանում էր գնել Ռոնալդուին:
Սիրարփի Աղաբաբյան
http://www.armsport.am/news_images/190/569045_3/1358576_29165426_640_360.jpg