Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը վերադարձել են «Սպարտակ»

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերից հետո Մոսկվայի «Սպարտակին» են միացել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, Օզբիլիսը և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը մարզվել են ընդհանուր խմբի հետ, իսկ Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրերով:

Մովսիսյանը փոխարինում է խնդրել Դանիայի հետ խաղի վերջնամասում, իսկ խաղից հետո նշել է, որ ցավ է զգացել դեռ առաջին խաղակեսում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930