Բաժիններ՝

«Իսպանիայի հավաքականը պատահական հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն գոհ չէ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Մակեդոնիայի հավաքականի դեմ իր սաների անցկացրած խաղից:

Իսպանացիները հաղթեցին 1:0 հաշվով, իսկ Դել Բոսկեն նշեց, որ իր խաղացողներին չէր բավարարում մոտիվացիան:

«Մենք լավ չխաղացինք և ֆուտբոլի հիմնական էլեմենտները վատ կատարեցինք: Այնպես որ՝ մենք պատահական հաղթեցինք: Դժվար է դրան բացատրություն տալ»,- ըստ Marca-ի՝ ասել է Դել Բոսկեն:

Պատասխանելով հարձակվող Դիեգո Կոստայի խաղի մասին հնչած հարցին` Եվրոպայի գործող չեմպիոնների մարզիչն ասաց. «Արդար չի լինի քննարկել ամեն մեկին առանձին, քանի որ մենք վատ խաղացինք և թիմային, և անհատական մակարդակներում: Դիեգոն խաղաց այնպես, ինչպես բոլորը»:

8-րդ տուրի արդյունքներում Իսպանիայի հավաքականը, հավաքելով 21 միավոր, միանձնյա գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս