Բաժիններ՝

Մոտ 50 մարդ մեկը մյուսի հետևից հարվածներ էր հասցնում. ականատեսը՝ Ռոստովում 22-ամյա հայ երիտասարդի սպանության մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռոստովի մարզի Սինյավսկոյե գյուղում ամբոխը դաժանորեն ծեծել էր 22-ամյա հայ Ռաֆայել Խլղաթյանն ու նրա հորը, իսկ այդ ժամանակ ականատեսները իրենց բջջայիններով սառնասրտորեն նկարահանում էին ծեծի տեսարանը, որի հետևանքով Ռաֆայելը գլխին մահացու հարված ստանալու հետևանքով տեղում մահացել էր:

Հաշվեհարդարը ոչ ոք անգամ չէր փորձել կասեցնել: Ռուսական NTV հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այդ ահասարսուռ դեպքերի մասին: Հեռուստաալիքի զրուցակիցը Ռուսլան անունով մի երիտասարդ է, ով ականատես է եղել, թե ինչպես են ծեծելով սպանել Ռաֆայելին: Նա այն քչերից է, ով գինովցած չի եղել այդ օրը, այդ իսկ պատճառով լավ է հիշում իր հետ կատարված ամեն ինչ:

Հենց նա էր կանգնեցրել Ռաֆայելին ու մեքենայից քաշել-հանել բանալին: Ռուսլանը վստահեցնում է, որ ինքը ծեծին անմիջականորեն չի մասնակցել, այլ պարզապես կանգնել է ու նայել:

«Մոտ 50 մարդ մեկը մյուսի հետևից հարվածներ էր հասցնում, նախ՝ Ռաֆայելին, ապա հորը՝ Սերգեյին: Շատերը ծեծը նկարահանում էին իրենց բջջային հեռախոսներով»,- պատմել է ականատեսը:

«Ով չէր կարողանում նրան հասնել-հարվածել, հարվածում էին մեքենային, կոտրում լուսարձակները, ապակիները»,- պատմում է ականատեսը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ռաֆայելը, ով այդ պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է իր Ford Focus-ի ղեկին: Նրա հետ էր եղել նաև հայրը՝ Սերգեյը: Կորցնելով մեքենայի կառավարումը՝ տղան մի քանի մեքենայի էր հարվածել: ՃՏՊ-ից հետո վարորդի ու վնասված մեքենաների տերերի միջև կոնֆլիկտ էր ծագել: Զայրացած ականատեսները դուրս էին հանել մեքենայից երիտասարդին մեքենայից ու սկսել էին դաժանորեն ծեծել:

Դաժան ծեծի հետևանքով վերջինս գլխին ոտքով հարված էր ստացել ու կորցրել գիտակցությունը: Տղան մահացել էր հիվանդանոցում գլխուղեղի արնազեղումից: Հարցաքննության ժամանակ մի քանի վկա հայտնել է, որ երիտասարդին ճակատագրական հարվածը հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ-ն:

Ռաֆայելն ամուսնացած էր, ուներ 8 ամսական դուստր:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930