Բաժիններ՝

Քեյթլին Ջենները դարձել է գոլֆ ակումբի անդամ՝ որպես «Բրյուս»

Օրերս նախկին օլիմպիական մարզիկ Բրյուս Ջենները՝ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, ով սեռափոխությունից հետո հայտնի է՝ որպես Քեյթլին Ջեններ, դարձել է հեղինակավոր Sherwood Country Club in Thousand Oaks ակումբի անդամ իր նախկին անունով՝ որպես Բրյուս: Պատճառն այն է, որ նա նման որոշում է կայացրել այն բանի համար, որ իր ներկայությամբ չամաչեցնի հանդերձարանում զգեստափոխվող կանանց:

Քեյթլինի ընկերուհին՝ Ռոնդա Կամիրախին, պատմել է, որ համոզել է նրան գրանցվել իր նոր անունով ու իրեն պահել՝ որպես կին, սակայն Ջենները, երևի թե, դեռ չի ընտելացել իր նոր ամպլուային:

«Հնարավոր է՝ երբևէ ես կկարողանամ դա հեշտորեն անել: Սակայն թող ինձ այստեղ որպես Բրյուս ճանաչեն: Ես չեմ ուզում հուզվել զգեստափոխվելիս: Գուցե ավելի ուշ»,- ասել է Քեյթը:

Sherwood Country Club in Thousand Oaks-ում այդ իրավիճակը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ իր դուստրերին Քեյթլինը թույլատրել է իրեն Բրյուս անվանել: Նա հասկանում է, որ նրանց համար հեշտ չէ, այնպես որ, նրանց ժամանակ է տալիս ընտելանալ ու չի պնդում նոր անունը կիրառել:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է տղամարդկանց հետ նոր հարաբերություններ հաստատելու ցանկության մասին:

Ջենները երազում է, որ մի օր իրեն ընդունեն՝ որպես սովորական կին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս