Sotheby’s-ը կվաճառի նախկին սեփականատիրոջ ամենաթանկ հավաքածուն
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել նախկին սեփականատեր, այս տարվա ապրիլին 91 տարեկանում մահացած Ալֆրեդ Թաուբմանի (A. Alfred Taubman) հավաքածուն: Ըստ sothebys-ի պաշտոնական կայքէջի՝ հավաքածուն, որը ներառում է շուրջ 500 արվեստի գործ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն դոլար:
Այն երբևէ աճուրդի հանված ամենաթանկարժեք մասնավոր հավաքածուն է, որում ընդգրկված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Մարկ Ռոտկոն (Mark Rothko), Ֆրենկ Ստելլան (Frank Stella), Պիկասոն, Ալբրեխտ Դյուրերը (Albrecht Dürer), Ռաֆայելը (Raphael), այլք:
Այն վաճառելու համար հավաքածուն 4 մասի են բաժանել, որոնցից յուրաքանչյուրը կներկայացվի առանձին աճուրդով: Sotheby’s-ի նախկին սեփականատերն իր հավաքածուն ստեղծել էր 60 տարում: Մոդիլիանիի՝ դիմանկարներից մեկը Portrait of Paulette Jourdain-ը, օրինակ, գնահատվել է 25-35 մլն դոլար, Կունինգի ստեղծագործություններից մեկը՝ ևս նույնքան:
Թարգմանությունը՝ 168.am-ի