![](/banners/BeFunky-design.jpg)
Անտեսանելի զուգարաններ, որոնք «կենդանանում» են գիշերով
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/world_best_bathroom_preview.jpg)
Հասարակական զուգարանների կարիքը զգացվում է հատկապես երեկոյան, երբ փողոցները լցվում են մարդկանցով: Դրանց պակասն այդ ժամերին շատ է զգացվում, այդ պատճառով շատ եվրոպական երկրների կենտրոնական փողոցներում տեղադրել են Urilift վերելակով աշխատող զուգարանները:
Վերելակ-զուգարանները բաղկացած են երեք միզարանից, որոնք ապահովված են կոյուղագծերով, լուսավորությամբ և լվացման ավտոմատ համակարգով: Urilift-ն ունի նաև տաքացնող համակարգ, որն օգտագործվում է սառը եղանակին: Զուգարանները բաց են:
Ի տարբերություն տղամարդկանց զուգարանների՝ գոյություն ունի նաև կանացի Urilift, որը բաղկացած է ընդամենը մեկ փակ սրահից:
Վահանակի օգնությամբ գիշերային հսկիչները համապատասխան ժամերին «միացնում» են զուգարանները: Urilift կենդանանում է ամենապիկ ժամերին՝ 22:00-6:00:
Գիշերային նման զուգարանները օգնել են լուծել հակահիգիենիկ խնդիրները և եվրոպական մայրաքաղաքների բնակիչների ու հյուրերի համար ապահովել են հարմրարավետ հանգիստ:
Պատրաստեց 168.am-ը