Չինաստանում համագյուղացիները դաժանաբար ծեծում են գողության մեջ կասկածվող հղի կնոջը (18+)
Չինաստանի Չժենցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հաշվահարդար էր տեսել ենթադրյալ գող կնոջ հետ: Հղի կնոջը կապել էին ծառին ու ծեծել այնքան, մինչև նա ուշագնաց էր եղել: Տեսանյութում երևում է, որ հղի կնոջը ոտքերով հարվածում են գլխին ու քաշում մազերը:
Հաշվեհարդարը նկարահանվել է հեռախոսով, տեսագրությունը տարածվել է համացանցում: Թեև ոստիկանությունը պարզել է ծեծողի ինքնությունը, նրան բանտ չեն նստեցնի, հայտնում է Shanghaiist-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 28-ամյա հղի չինուհուն գողություն կատարելիս բռնեցրել էին Տայչժոու քաղաքի հարակից գյուղի բնակիչները:
Գյուղացիների պնդմամբ՝ աղջիկը տներից մեկից գողացել է 900 յուան (մոտ 140 դոլար): Հանցանքի վայրում բռնված աղջիկը ընդունել էր մեղքն ու վերադարձրել փողերը՝ խնդրելով իրեն ազատել: Արդյունքում՝ գյուղացիները նրան խղճացել էին ու ազատել, սակայն 10 օր անց նորից տեսնելով նրան գյուղում, որոշել էին, թե նա վերադարձել է գողություն անելու:
Աղջկան ծեծած տղամարդը տուգանվել է ընդամենը 300 յուանով (50 դոլար):