Բաժիններ՝

Որ սմարթֆոններն են ամենից արագ լիցքավորվում. ittrend.am

OnePlus 2 սմարթֆոնը, որն առանձնանում է իր մատչելի գնով և հզոր պարամետրերով, լիցքավորվում է 3 ժամ 20 րոպեում, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ՝ համեմատած շուկայում առկա այլ սմարթֆոնների հետ։ Ստորև կներկայացնենք Asus Zenfone 2, Samsung Galaxy S6, LG G4, Nexus 6, OnePlus 2, Motorola Droid Turbo և iPhone 6 մոդելները, որոնք համեմատաբար ավելի արագ են լիցքավորվում։ Այս մասին գրում է ittrend.am-ը՝ հղում անելով androidcommunity-ին:

5 րոպե լիցքավորվելու դեպքում մոդելները հավաքում են հետևյալ լիցքը․

Zenfone 2 17%
Nexus 6 12%
OnePlus 2 12%
Galaxy S6 11%
LG G4 11%
Droid Turbo 11%
iPhone 6 6%

15 րոպեում ստացվում է հետևյալ պատկերը․

Zenfone 2 32%
Galaxy S6 27%
Nexus 6 25%
LG G4 23%
Droid Turbo 22%
OnePlus 2 20%
iPhone 6 20%

30 րոպե անց սմարթֆոնները հավաքում են հետևյալ լիցքը․

Zenfone 2 53%
Galaxy S6 53%
Nexus 6 44%
LG G4 42%
Droid Turbo 38%
iPhone 6 36%
OnePlus 2 34%

Իսկ ամբողջությամբ վերոնշյալ սարքերը լիցքավորվեցին հետևյալ ժամանակում․

Galaxy S6 1 ժամ 22 րոպե
LG G4 1 ժամ 36 րոպե
Droid Turbo 1 ժամ 47 րոպե
Zenfone 2 1 ժամ 49 րոպե
Nexus 6 1 ժամ 49 րոպե
OnePlus 2 2 ժամ 10 րոպե
iPhone 6 2 ժամ 35 րոպե

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930