«Եթե ընդդիմադիրների երեխաները կարող են գնալ «Այբ», ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ». Արմեն Աշոտյան. aravot.am
Քառասուն հազարից ավելի փոքրիկներ այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Նախորդ տարի նրանց թիվը 38 հազար էր: Բայց, ցավոք, այսօր ոչ բոլոր երեխաներն են գնացել դպրոց: «Չգնացողների թվի մասին տարբեր տվյալներ կան. մարզերից մի թիվ են ասում, հասարակական կառույցները մեկ այլ թիվ են ասում»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Դառնալով պետական հիմնական դպրոցների կրթության որակին` Ա. Աշոտյանն ասաց, որ ինքը վստահում է այդ դպրոցներին, սակայն իր որդին կհաճախի «Այբ» մասնավոր, վճարովի դպրոց: Ավագ որդին նույնպես այդ դպրոցում է սովորում, բայց մինչ այդ հաճախել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը, սակայն այստեղ նրան որպես նախարարի որդու են վերաբերվել, ինչը դուր չի եկել Ա. Աշոտյանին: «Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես էլ երեխաներիս կրթության և առողջության վրա չեմ խնայում: Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են գնալ մասնավոր, վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց Ա. Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե կարողանո՞ւմ է արդյոք երկու որդիների ուսման վարձն էլ վճարել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: