Բաժիններ՝

Հայ պատանիների արդյունքները միջազգային օլիմպիադայում

Օրերս Ինդոնեզիայի կենտրոնական Ճավայի Մագելանգ քաղաքում տեղի ունեցավ Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային 9-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատանիները։

Օլիմպիադային մասնակցում էին 41 երկրների թվով 208 պատանիներ և 90 ղեկավարներ։ Օլիմպիադան անցավ երեք փուլով՝ տեսական, գործնական և դիտողական։ Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային մրցույթ։

11920591_10205272533637087_1721778359_n

Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանի խոսքով՝ մեր աշակերտները հաջողությամբ հանդես եկան հատկապես տեսական փուլում, իսկ դիտողական փուլում մեր պատանիների արդյունքները համեմատաբար ցածր էին։ Պատճառն այն է, որ դիտողական փուլի նախապատրաստական պարապմուքների համար չունենք աստղացուցարան (planetarium), իսկ օլիմպիադային մասնակցող բոլոր երկրներն էլ ունեն ժամանակակից սարքավորումներով հագեցած աստղացուցարաններ։
Այնուամենայնիվ, Հայաստանի թիմի գումարային նվազագույն արդյունքը օլիմպիադայի առավելագույն արդյունքների 30 % -ի մեջ էր։

Կարդացեք նաև

11949628_10205272533717089_1093487094_n

Հայաստանի թիմը ներկայացնում էին՝

1. Թոփչյան Հրանտ (բրոնզե մեդալ) Ֆիզմաթ դպրոց
2. Մամբրեյան Արա (բրոնզե մեդալ) Ֆիզմաթ դպրոց
3. Վարդանյան Էդգար (բրոնզե մեդալ) Ֆիզմաթ դպրոց
4. Մովսիսյան Աշոտ (գովասանագիր) Ֆիզմաթ դպրոց
5. Մաթևոսյան Աշոտ (գովասանագիր) Քվանտ վարժարան

11938205_10205272533757090_1611896732_n

Դիտողական փուլն անցկացվել է աշխարհի ամենամեծ բուդդայական տաճարի՝ Բորոբուդուրի մոտ, իսկ փակման արարողությունը տեղի ունեցավ Հինդու մեծագույն տաճարներից մեկի՝ Պրամբանանի մոտ։ Նմանատիպ օլիմպիադաները նպաստում են պատանիների ոչ միայն մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը, այլ նաև օգնում են աշխարհի տարբեր ժողովուրդների սովորույթների, ավանդույթների և մշակույթների ճանաչմանը (օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվում են նաև հետաքրքիր ֆիզիկական մրցույթներ)։

11911693_10205272533597086_2002061188_n

Ընդհանուր առմամբ, անկախության տարիներին Հայաստանի դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 24 բրոնզե մեդալների:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս