
Հայտնի թոփ-մոդել Ժիզել Բունդխենը նկարահանվել է կոշիկի գովազդում

Համացանցում է հայտնվել կոշիկի Stuart Weitzman բրենդի գովազդի տեսահոլովակի թիզերը, որտեղ նկարահանվել է 35-ամյա բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը, հայտնում է The Daily Mail-ը:
Make That Move կոչվող հոլովակում, որը նախատեսված է հեռուստատեսությամբ հեռարձակման համար, աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին ցուցադրում է բարեկազմ մարմինն ու երկար ոտքերը:
Ժիզելի ու նկարահանման հարթակի նրա գործընկերների համար պարի բեմադրմամբ զբաղվել է Մարտի Կուդելկան, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Ջասթին Թիմբերլեյքի գլխավոր խորեոգրաֆ:
Գովազդային տեսահոլովակի ռեժիսորն է Մարիո Տեստինոն: Ամբողջական տեսահոլովակը կներկայացվի օգոստոսի 30-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ: