
«Զենիթն» իր խմբի բացարձակ ֆավորիտն է, իսկ «ԲԿՄԱ»-ն փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանսեր ունի. Վալերի Գազաև

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը գնահատել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու «ԲԿՄԱ»-ի և «Զենիթի» շանսերը:
««ԲԿՄԱ»-ն հավասար խմբում է: Բոլոր թիմերը նույն դասի և մակարդակի են: Բոլորն է լավ շանսեր ունեն փլեյ-օֆֆ դուրս գալու համար:
Ստաբիլ թիմը տալիս է ստաբիլ արդյունք: Բայց տվյալ իրավիճակում վնասվածքների դեպքերը և դեղին քարտերը կարող են պրոբլեմներ առաջացնել:
«Զենիթը» խմբի բացարձակ ֆավորիտն է: Երկրորդ հավակնորդը կլինի «Վալենսիան»: Մենք իրավունք ունենք 2 ռուսական ակումբներին էլ սպասել մրցաշրջանի գարնանային փուլում»,- ասել է Գազաևը:
Հիշեցնենք, որ «Զենիթը» կխաղա «Վալենսիայի», «Լիոնի» և «Գենտի» հետ, իսկ «ԲԿՄԱ»-ն` «Մանչեսթեր Յունայթեդի», «Վոլֆսբուրգի» և «ՊՍՎ»-ի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը