
Նիկիտա Սիմոնյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին

Մարզական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրավիճակը: Դեպքի մասին կարծիք է հայտնել նաև Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը: Հիեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպմանը դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հնարավոր է արգելվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պատճառով:
«Եթե խոսենք սպորտային օրենքներով, ապա Ադրբեջանը պետք է Հենրիխ Մխիթարյանին թույլ տա ժամանել այդ երկիր: Մխիթարյանին խաղին մասնակցել թույլ չտալու դեպքում՝ ֆուտբոլիստը կամ նրա ակումբը պարտավոր են դիմել ՈւԵՖԱ-ին, ով էլ պետք է գործին ընթացք տա:
Ադրբեջանը որևէ օրինական հենք չունի, որ ֆուտբոլիստին արգելի խաղալ իր ակումբի կազմում: Եթե Բաքուն խանգարի, ապա դա օրենքի կոպիտ խախտում կլինի:
Մխիթարյանին քաղաքական տեսանկյունից խաղին ներկա լինելուն արգելելը տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում»,- նշել է Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքերը մեջբերող rusarminfo.ru կայքը նաև նշել է, որ նման իրավիճակներ ֆուտբոլում քիչ են լինում:
Սիրարփի Աղաբաբյան