Բաժիններ՝

Վարդան Բոստանջյանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախադրյալներ է տեսնում

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը հնարավոր է համարում, որ առաջիկայում կլինի նոր համաշխարհային ճգնաժամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ նման բան կարող է լինել, քանի որ, ըստ նրա՝ 2008 թվականին ֆինանսական ճգնաժամը խթանեցին գերկառավարողները, ինչը կարող է նաև հիմա լինել:

«Ճգնաժամը խթանելուց հետո՝ Միացյալ նահանգներում 700 միլիարդից 1 տրիլիոն դոլար տվեցին նրանց, ում պետք էր, որ փրկեին, մնացածն էլ՝ պետք էր, որ կործանեին, ու այս պայմաններում բացառված չէ, որ մի նման բան էլ կլինի այդ գերտերությունների կողմից, երբ այդ գերկառավարողները որոշեն, որ պետք է մի հատ էլ ֆինանսական ճգնաժամ անեն: Դրա նախանշանները գոյություն ունեն, այդ պատժամիջոցները, որ կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ, ոչ այլ ինչ են քան ֆինանսական ճգնաժամի սիմպտոմներ»,- նշեց տնտեսագետը:

Նա կարծում է՝ մենք, լինելով փոքր երկիր, միշտ պետք է ունենանք «մանյովրելու մեծ հատկություն և ունեցած մեր քիչ հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելու կարողություն»:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս