Բաժիններ՝

Սեպտեմբերին գնաճ կլինի՞

Այն, որ կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսին, կարող է բերել գնաճի: Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այդ գնաճն արդեն սեպտեմբեր ամսին կերևա՞, ասաց, որ դեռ շուտ է ասել, որ այդպես կլինի:

«Խոշոր բիզնեսը նայելու է, տեսնի՝ այդ հոսանքի ծախսն ինչքանո՞վ է ներառված իր ծախսերի մեջ, ու փորձելու է թանկացնել իր ապրանքներն ու ծառայությունները, և ավտոմատ կերպով չսուբսիդավորված գումարը ընկնելու է սպառողի վրա: Մեկ այլ հարց է, որ բարոյական սկզբունքներից, սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ որոշեն դա անել շահույթի հաշվին, բայց ես նման վերաբերմունք ունեցող խոշոր բիզնեսի չեմ ճանաչում: Այսինքն՝ դա, ամենայն հավանականությամբ, սպառողի վրա դրվող հերթական ծախսն է»,- ասաց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս