
Բրիտանացի դիզայները ստեղծել է կոշիկների Barbie հավաքածու մեծահասակների համար

Բրիտանացի դիզայներ Սոֆյա Վեբստերը Barbie ընկերության հետ համատեղ ստեղծել է կոշիկի հավաքածու մեծահասակների ու երեխաների համար, գրում է Vogue UK-ը:
Շարքում ներառվել է 9 մոդել՝ 6-ը՝ մեծահասակների ու 3-ը՝ երեխաների համար: Վեբստերի խոստովանությամբ՝ ինքը միշտ է երազել նման կոշիկ ստեղծելու մասին:
«Barbie-հավաքածու ստեղծելը միշտ է եղել իմ երազանքը: Այն միավորում է երևակայությունն ու իրականությունը»,- ասել է նա: