![](/banners/BeFunky-design.jpg)
Ուինսթոն Չերչիլի տունն աճուրդի է հանվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/06n25churchill-382089.jpg)
6 ննջարան ունեցող առանձնատունը, որտեղ ապրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն իր ընտանիքի հետ, Չարթվելի իր տան վերանորոգման աշխատանքների ժամանակ, աճուրդի է հանվել 4,9 մլն եվրոյով: 1923-1924թթ. սըր Չերչիլն այդ տանն է բնակվել իր ընտանիքի հետ:
Hosey Rigge առանձնատունը գտնվում է Ուեսթերհեմում: Դա պատմական հիանալի տուն է, որը կառուցվել է 1900-ականներին:
Չերչիլը տունն ընտրել էր Չարթվելին մոտ գտնվելու համար: Այդկերպ նա կարող էր հետևել հայրենի տան վերանորոգման աշխատանքներին, հայտնում է Euromag-ը:
Տան մակերերսը կազմում 557 քմ:
Առանձնատունն ունի խաղասենյակ, հյուրասրահ, ճաշասենյակ, լողավազան ու մեծ այգի:
Առանձնատանը պահպանվել են Չերչիլի բազմաթիվ իրերը: