
Հենրիխ Մխիթարյան. «Շատ ուրախ եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը թիմում»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը անտարբեր չի թողել նաև հեղինակավոր «Bild» պարբերականին, որն էլ իր հերթին զրուցել է Մխիթարյանի հետ նոր մրցաշրջանում նրա շատ հաջող խաղի մասին:
Մխիթարյանն ասել է, որ հիմա ավելի վստահ է իր ուժերի վրա, քանի որ նաև վստահություն է զգում մարդկանց կողմից:
«Շատ ուրախ եմ, որ վերջապես գտել եմ իմ տեղը թիմում:
Ինձ թվում է, որ կարող եմ ավելի լավ խաղալ: «Շախտյորում» իմ հիմնական խնդիրը գոլեր խփելն էր, իսկ իմ բրազիլացի խաղընկերներս կառուցում էին խաղը: «Բորուսիայում» ինքս եմ կազմակերպում, պահեր ստեղծում և իրացնում դրանք կամ գոլային փոխանցումներ կատարում: Այստեղ ես անում եմ ամեն ինչ, ինչն էլ շատ լավ է: Կարծում եմ՝ հետագայում նույնկերպ կշարունակեմ:
Երախտապարտ եմ երկրպագուներին այն բանի համար, որ այսպես օգնում են ինձ»,- ասել է Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան