
«Ուոտֆորդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիով

Պրեմիեր լիգայի նորեկը հավատում է իտալացուն: «Ուոտֆորդը» հետաքրքրված է մերսիսայդցիների հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով: Համերկրացու նկատմամբ ուշադրութան նախաձեռնողը Ջամպաոլո Պոցցոն է, ում ընտանիքին է պատկանում «Ուոտֆորդը»: Այս մասին հաղորդում է ESPN-ը` հղում կատարելով Sky Sport Italia-ին:
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել էր, որ նոր մրցաշրջանում իր պլաններում Մարիո Բալոտելին տեղ չունի:
Մարիո Բալոտելիի տրանսֆերը գնահատվում է 7 մլն ֆունտ ստերլինգ:
«Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սամպդորիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը