Բաժիններ՝

Հնդկաստանի ոստիկանությունը տարեց կնոջը վիրավորելու մեղադրանքով թութակի է ձերբակալել

Հնդկաստանի ոստիկանությունը թութակի է ձերբակալել, ով 2 տարի շարունակ վիրավորել է մի տարեց կնոջ, հայտնում է The Telegraph-ը:
Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն ու հայտարարել, որ Խարիյալ անունով թութակը իրեն մշտապես վիրավորում է, երբ ինքն անցնում է թութակի տիրոջ` իր խորթ տղայի տան մոտով:

Վերջիններս, ի դեպ, տարածքային վեճ ունեն ու ապրում են առանձին:
Կինը համոզված է, որ իր խորթ տղան է թութակին սովորեցրել իր հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալ:
Թութակին տեղափոխել են ոստիկանություն ու զբաղվել տվյալ դեպքի հետաքննությամբ: Արդյունքում՝ թութակին տիրոջը չեն վերադարձրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս