Բաժիններ՝

Սիրիական բանակը Համա նահանգում ծայրահեղականներից ազատագրել է 6 բնակավայր

Սիրիական բանակը հյուսիսարևմտյան ճակատում գրոհում է դիրքերը, որոնք ավելի վաղ գրավել էին ծայրահեղական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորումների ծայրահեղականները:

Ինչպես հայտնում է «Ալ-Վաթան» թերթը, Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը ձեռնամուխ է եղել «Երկրաշարժ» ռազմական գործողությանը, որի նպատակն է վերահսկողության տակ վերցնել Համա ու Իդլիբ նահանգների միջև տեղակայված Սահլ էլ-Գաբ հարթավայրի առանցքայինշրջանները:

10-ժամյա մարտերի արդյունքում  Սիրիայի բանակը ազատագրել է 6 բնակավայր՝ Էզ-Զիյարա, Հիրբեթ-Նակուս, Էլ-Կահիրա, Թել-Վասետ ու Էլ- Մանսուրա: Բանդիտական միավորումները կրել են տեխնիկայի ու մարդկային կորուստներ:
Դամասկոսի մերձակայքում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման դեմ անցկացրած հարձակման հետևանքով ոչնչացվել է ավելի քան 60 զինյալ, հայտնել է «Սուրիա ալ-Էն» պորտալը:
Սիրիական զորքերը հետապնդում են հակառակորդին Էրբինից հյուսիս ընկած հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս