
Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է Նորայր Մուշեղյանի անվամբ

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչվել է ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, 1958թ. աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ: Մուշեղյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև 2010թ. կրթօջախի տնօրենն է եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։