
Մարզասրահում արված Մեդվեդևի սելֆին պայթեցրել է համացանցը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդը մարզասրահում սելֆի է արել, հայտնում է ntv.ru-ն:
Մեդվեդևը լուսանկարվել է մարզասարքի ֆոնին ու ու կոչ է արել Instagram-ի իր հետևորդներին զբաղվել սպորտով:
Լուսանկարը միկրոբլոգում արժանացել է like-երի ու մի քանի հարյուր հիացական մեկնաբանությունների:
Instagram-ում Մեդվեդևի հետևորդների թիվը հասել է մինչև 1,5 մլն մարդու:
«Մեկուկես միլիոն: Շնորհակալություն ուշադրության համար: Զբաղվեք սպորտով»,- գրել է Մեդվեդևը: