Ալեգրին խնդրել է «Յուվենթուսին» գնել Հենրիխ Մխիթարյանին
Մոտ օրերս Մինո Ռայոլան կզբաղվի հայ կիսապաշտպանի` Թուրինում աշխատանքի տեղավորելու հարցով: Մխիթարյանի համար «Յուվենթուսը» պատրաստ է վճարել 20 մլն եվրո: Հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան չորեքշաբթի օրը հանդիպելու է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ: Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությամբ, գործարքի համար պնդել է Մասիմիլիանո Ալեգրին:
Մխիթարյանը համարվում է «Յուվենթուսի» պահեստային տարբերակը, որը դեռևս ցանկանում է գնել Օսկարին` «Չելսիից», կամ Իսկոյին` «Ռեալից»:
Ավելի վաղ Հենրիխն ասել էր, որ մտադրություն չունի այս մրցաշրջանում լքել Դորտմունդի «Բորուսիան»:
Մխիթարյանը «Բորուսիայում» խաղում է 2013թ.: Մինչ այդ հայ կիսապաշտպանը հանդես է եկել «Շախտյորի» և Դոնեցկի «Մետալուրգի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը