Բաժիններ՝

Նաիրիտիցիները կրկին պատրաստվում են բողոքի ակցիայի

Դեռ հուլիսի 18-ին նաիրիտցիները դիմել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ խնդրելով պարզաբանել «Նաիրիտ 2»-ի հետ ստորագրելու համար իրենց տրվող պայմանագրի որոշակի կետեր, մասնավորապես՝ ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին: Մինչ օրս նաիրիտցիներն իրենց դիմումի պատասխանը չեն ստացել, իսկ հուլիսի 30-ի համանման փորձն ավարտվել էր նախարարի բղավոցներով իր ենթակայի դեմ, թե ինչպես են համարձակվել ընդունել գործարանի նախկին աշխատակիցներին:

Այսօր նաիրիտցիները կրկին փորձել են իրենց նամակի ճակատագրով հետաքրքրվել և պատասխան ստանալ: Նրանցից մի խումբ առավոտյան հավաքվել էր նախարարության մոտ, սակայն այս անգամ ոչ ոք ո´չ իջել, ո´չ էլ ընդունել է նրանց: Նաիրիտցիները զանգահարել են նախարարության նամակների բաժին, որտեղից էլ միացրել են ֆինանսական բաժնի աշխատակից Մերի Գրիգորյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, թե նաիրիտցիների նամակն ուղարկել են գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին ու սպասում են նրա պատասխանին:

«Մենք Սաղաթելյանի հետ անելիք չունենք, նրա տեղը շատ լավ գիտենք: Մեզ նախարարի պատասխանն է պետք»,- մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին նաիրիտցիները՝ հավելելով, որ նամակի պատասխանի ժամկետը պաշտոնապես լրանում է օգոստոսի 19-ին, և այդ օրը բողոքի մեծ ակցիա են իրականացնելու նախարարության շենքի առջև:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս