
«Սահմանադրության նոր նախագծով հեղափոխական փոփոխություներ են նախատեսվում». Ֆելիքս Թոխյան

«Առ այսօր դատական անկախ իշխանությունը չի կայացել Հայաստանում, և մեր շատ խնդիրներ են այստեղ թաղված: Սահմանադրության նոր նախագծով հեղափոխական փոփոխություներ են նախատեսվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:
Ըստ նրա՝ առաջին կարևոր փոփոխությունը դատական խորհրդի ստեղծումն է, որը երաշխավորն է լինելու. «Երկրում, բացի ՍԴ անդամներից, բոլոր դատավորները նշանակվելու և ազատվելու են բարձրագույն խորհրդի եզրակացության հիման վրա»: Նա դրական գնահատեց ՍԴ դիմելու քաղաքացիների իրավասության ընդլայնումը, բայց կանխատեսեց, որ ՍԴ-ն դիմումներով կողողվի: