
Ստամբուլում 7 մարդ է վիրավորվել ոստիկանական տեղամասում պայթյունի հետևանքով

Ոստիկանության 5 աշխատակից ու 2 քաղաքացիական անձ է տուժել Ստամբուլի ոստիկանական տեղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի քանդվել է, առաջացել է հրդեհ: Պայթյունի ալիքը վնասել է մոտակայքում կայանած մոտ երկու տասնյակ մեքենա:
Պայթյունը տեղի է ուենցել Թուրքիայի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության միջև կոնֆլիկտի թեժացման պայմաններում:
Պայթյունի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցներն ու հրշեջները:
Ոստիկանությունը փնտրում է պայթյունն իրականացրած անձանց: