
Հայտնաբերվել է Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված ինքնաթիռային աղետի վերջին զոհի մարմինը

Փրկարարները քիչ առաջ Իստրինսկի ջրամբարում հայտնաբերել են այս շաբաթ օրը աղետի ենթարկված Robinson-44 ուղղաթիռի ու Cessna 206 հիդրոինքնաթիռի վերջին՝ 9-րդ զոհի մարմինը:
Հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի մարմինը, հայտնում է interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Հիշեցնենք, որ Robinson-44 ուղղաթիռն ու Cessna 206 հիդրոինքնաթիռը ջրամբարն էին ընկել շաբաթ երեկոյան ջրամբարի ափից 500 մետր հեռավորության վրա բախվելուց հետո: ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ զոհերի թիվը 9-ի էր հասնում:
«Հիդրոպլանը հայտնվել էր անթույլատրելի ցածր բարձրության վրա ու հատել էր ուղղաթիռի թռիչքի ճանապարհը, որն այդ պահին թռիչք էր իրականացնում»,- ասել էր Մարկինը:
Ինքնաթիռներում գտնվող բոլոր՝ 9 անձինք զոհվել էին: