
Համաշխարհային բանկը Ուկրաինային 500 մլն դոլար կտա գազ գնելու համար

Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինային մտադիր է 500 մլն դոլար հատկացնել գազ գնելու ու այն պահեստավորելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Ակտիվ բանակցություններ են ընտանում ՀԲ-ի հետ, որը խոսում է 500 մլն դոլարի մասին ու IFC-ի հետ, որը պատրաստ է խոսել 200-250 մլն դոլարի մասին օտարերկրյա թրեյդերների կողմից գազի գնման համար»,- հայտարարել է նախարարը:
Դեմչիշինի խոսքով՝ որոշակի պայմանավորվածություն կա ՎԶԵԲ-ի հետ: Ենթադրաբար, բանկը այս տարվա սեպտեմբերին Ուկրաինային կհատկացնի 300 մլն դոլար:
Դրամական միջոցները նույնպես կուղղվեն գազի գնմանը: