Ուկրաինայի իշխանությունները 2016 թվականին ՀՆԱ-ի 2% աճ են կանխատեսում

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է հաջորդ տարվա մակրոտնտեսական կանխատեսումը, որը նախապատրաստվել է երկու տարբերակով:

Առաջին սցենարի համաձայն՝ նախատեսվում է երկրի ՀՆԱ-ի աճ 2%-ով, երկրորդ սցենարի համաձայն՝ նվազում 0,3%-ով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում կատարելով Ուկրաինայի նախարարների կաբինետի հայտարարությանը:

Ուկրաինայի իշխանությունները 2016 թվականին ակնկալում են ինֆլյացիայի մակարդակ առաջին սցենարի համաձայն 12% մակարդակում, երկրորդով՝ 14,7%-ով:

Գործազրկության մակարդակը սպասվում է 10,4% մակարդակում՝ համաձայն առաջին սցենարի: Երկրորդ սցենարը ենթադրում է տարեկան ինֆլյացիա 10,8%-ով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31