Համաշխարհային բանկը մինչև 2017 թվականը Ադրբեջանի տնտեսության համար բարդություններ է կանխատեսում

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է է 2016-2020 թվականներին Ադրբեջանի հետ գործընկերության շրջանակային փաստաթուղթը (CPF), որը հաստատվել էր ՀԲ-ի տնօրենների խորհրդի կողմից այս տարվա հուլիսի 21-ին, հայտնում է Contact.az-ը:

Զեկույցի համաձայն, որը բաղկացած է 118 էջից, երկրի իրական ՀՆԱ-ն 2015թ. կկազմի 1,5 տոկոս, 2016 թվականին՝ 2,6 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 2,7 տոկոս:

Կանխատեսվում է նաև նավթային ՀՆԱ-ի նվազում 2015 թվականին՝ 1,5%-ով, 2016-ին՝ 1,0%-ով, իսկ 2017 թվականին՝ 1,0%-ով:
Նավթային ՀՆԱ-ն երկարատև ամենամյա՝ 9%-անոց աճից հետո այս տարի կնվազի մինչև 3,6%, 2016-ին՝ 3,8% ու 2017-ին կկազմի 3,9%:

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 7,938 դոլարից 2015-ին կնվազի մինչև 5,447 դոլար, 2016 թվականին կհասնի 5,778 դոլարի, իսկ 2017-ին՝ 6,094 դոլարի:
2015 թվականին ինֆլյացիան կկազմի 10,0 տոկոս, 2016 թվականին՝ 4,6 տոկոս, 2017 թվականին՝ 3,5 տոկոս։

Պետական ոլորտի ընդհանուր պարտքը 2015 թվականին կկազմի ՀՆԱ-ի 14.5 տոկոսը, իսկ 2016 և 2017 թվականներին՝ ՀՆԱ-ի 14.6 տոկոսը։
Նավթային ոլորտի ակտիվները կկրճատվեն 2014-ի 37,104 մլրդ դոլարից մինչև 2015թ. 34,813 մլրդ դոլար, 2016-ին՝ 33,595 մլրդ դոլար ու 2017 թվականին՝ մինչև 33,172 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս