Իրանի արտգործնախարարն օգոստոսի 7-ին կայցելի Թուրքիա
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 7-ին կայցելի Թուրքիա: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մեթոդները:
Չավուշօղլուի խոսքով՝ Իրանն ու Թուրքիան տարաձայնություններ չունեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերում, որը սպառնալիք է ներկայացնում իսլամական աշխարհի համար: