«Լիսկայի» մահափորձի գործով մեղադրյալներից մեկը «ալիբի» ունի. panorama.am
«Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում րոպեի ճշգրտությամբ պարզվել և հիմնավորվել է դեպքի օրը Գարեն Աթաջանյանի այլուրեքությունը (ալիբին)»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ, մասնավոր հարցման են ենթարկվել գործի ելքով չշահագրգռված տասից ավելի անձինք: Այնուհետև միջնորդություն է ներկայացվել հարցաքննելու նշված անձանց և պարզել Աթաջանյանի «ալիբին»:
Միջնորդությունը, փաստաբանի խոսքով, բավարարվել է, և քննչական մարմինը պարտավորվել է հարցաքննել նրանց:
«Բացի այդ, եթե հիշում եք, մենք հիմնավոր կեպով ներկայացրել էինք, որ Աթաջանյանը չի ճանաչել և չի ճանաչում Արա Բուդաղյանին և Վիտալի Մինասյանին, ուստի միջնորդություն էր ներկայացվել պարզելու այդ հանգամանքը: Այդ միջնորդությունը նույնպես բավարարվել է, սակայն առ այսօր տեղյակ չենք, թե այդ կապակցությամբ ինչ է ձենարկել քննչական մարմինը», -փոխանցեց փաստաբանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: